ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Սարգսյանը տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարներն է քննարկել էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի և FAST հիմնադրամի տնօրենի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանին։

Հանդիպմանն անդրադարձ է եղել մեր երկրում գիտատեխնիկական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման ներուժին ու հեռանկարներին: Նախարարի պաշտոնակատարը և FAST հիմնադրամի գործադիր տնօրենը նախագահ Սարգսյանին են ներկայացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող ծրագրերն ու աշխատանքները:

Քննարկվել են նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններն ու ուղղությունները: Կարևորվել է ATOM-ի հետ գործակցող միջազգային առաջատար տեխնոլոգիական ու գիտակրթական կազմակերպությունների և տեղական ընկերությունների միջև փոխգործակցության զարգացումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: