ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28,591.5 դրամ ԱՐԾԱԹ - 400.99 դրամ ՊԼԱՏԻՆ - 16,746.57 դրամ

Պուտինը և Էրդողանը քննարկել են ԼՂ հիմնախնդիրն ու նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների կատարումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը, զրուցակիցները շարունակել են մտքերի փոխանակումը ԼՂ շուրջ իրավիճակի վերաբերյալ:

Դրական գնահատական է տրվել ռազմական գործողությունների և կրակի դադարեցման վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքին:

Թուրքիայի նախագահն իր աջակցությունն է հայտնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացման ապահովմանն ուղղված ռուսական ջանքերին:

Վերահաստատվել է համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը` այդ թվում տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների տնտեսական զարգացման և վերականգնման շահերից ելնելով:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
06.08.2021
17°  30° 
07.08.2021
Հարցում

Գո՞հ եք Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներից: