539 բժիշկ պահանջում է վերացնել Արմեն Չարչյանի կալանքը. ակցիա՝ դատախազության դիմաց
Նրանք ընթերցեցին 539 բժիշկների ստորագրությամբ դիմումը, որն ուղղված է ՀՀ քաղաքացուն, ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, Վերաքննիչ դատարանին, Արդարադատության նախարարին, Առողջապահության նախարարին, եւ ՄԻՊ-ին:
Բժիշկներից մեկն ընթերցեց դիմումը, որտեղ ասվում է.
«Ձեզ են դիմում ՀՀ բժշկական հանրության մի շարք ներկայացուցիչներ: Մասնագիտության բերումով համոզված ենք, որ մարդու կյանքը գերակա արժեռք պետք է լինի ՀՀ-ում: Մարդու կյանքի որակի բարելակումը նախապայմանն է բոլոր այլ տեսակի բարեկեցությունների:Մարդու կյանքի պահպանման եւ նրա որակի բարելավման սուրբ գործին ենք ծառայում մենք:
Կարծում ենք՝ ոչ ոք եւ ոչինչ մեզ չպետք է խանգարի ծառայելու այդ նպատակին:
Մեր եղբայր, ընկեր, գործընկեր, ուսուցիչ պրոֆեսոր Չարչյանը կալանավորված է:
Երկար տարիներ տառապում է ծանր ինսուլինակախյալ շաքարային դիաբետով, որի մի շարք ծանր բարդությունների պատճառով տեսողական խնդիրների կապակցությամբ վիրահատվել է: Սրտամկանի անոթների ծանր ախտահարումների կապակցությամբ վերջերս իրականացվել է 3 մագրիստրալ կորոնալ անոթների ստենտավորում:
Երիկամների սուր մեխանիկական անբավարարության կապակցությամբ մի քանի օր առաջ ստացել է ինտենսիվ բուժում, ակա կատարվել է քարափշրում:
Չարչյանի աշխատասենյակի առջեւ ամեն օր հիվանդների մեծ հոսք է:
Վերջին 10 օրվա ընթացքում երիկամների սուր անբավարարության առանձին նշանների, սրտամկանի շարունակվող իշեմիայի զարկերակային զգալի գերճնշման, ախտանիշային ամոքող բուժումների զուգակցումով պրոֆեսոր Չարչյանը չի դադարեցրել զբաղվել կյանքի իմաստ դարձած իր սուրբ գործով, ամեն օր կատարել է բարդ վիրահատություններ:
Ոչ մի պաշտոնյա հավիտենական չէ: Դուք, ձեր ընտանիքի անդամները, ձեր ընկեր, բարեկամները եղել են մեր պացիենտները, մեզ ոչ ոք չի խանգարելու բուժել ու առողջացնել ձեզ: Հիմամեր հոգին ալեկոծված է, մեր մատների դողը խանգարում է մեզ: Ենթադրում ենք, որ վաղը, հաջորդ օրերին չենք կարողանալու բուժել հոգով: Պրոֆեսոր Չարչյանի մարմինն ու հոգին օգնության կարիք ունեն: Օգեք մեզ, որ մենք էլ օգնենք մեր հիվանդներին:
Քրեաիրավական հարցերը մեր քննելին չեն, մենք երաշխավորում ենք, որ քրեաիրավական ձեր բոլոր վախերը չեն դառնալու իրականություն, պրոֆեսորը իրավապահների առաջին իսկ պահանջով նեևրկայանալու է, ոչնչով չի խոչնդոտելու: վերացրեք կալանքը, նպաստեք վերացնելու կալանքը: Խնդրում, հորդորում, պահանջում ենք:
Պրոֆեսոր Չարչյանը հասարակ մահկանացու չէ, նա մեր եղբայրն է, ընկերը, գործընկերը, ուսուցիչը», հաղորդում է News.am-ը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 21%
Քամի՝ 0 կմ/ժ