ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոտ 40 հայ փաստաբան պատրաստ է մեկնել Ադրբեջան՝ պաշտպանելու հայ ռազմագերիներին

Հայաստանից մոտ 40 փաստաբան պատրաստակամություն է հայտնել մեկնել Ադրբեջան՝ պաշտպանելու հայ ռազմագերիներին։ ՀՀ փաստաբանների պալատը խորհրդակցություն է կազմակերպել Ադրբեջանում ընթացող դատավարություններում հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն ցույց տալու արդյունավետության հարցի շուրջ, որին մասնակցել է նաև ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ ևս մեկ հանդիպում են նախատեսում ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հետ։

«Կազմակերպչական որոշ հարցեր քննարկելու նպատակով ենք նախաձեռնելու հանդիպումը։ Մոտ 40 փաստաբան արդեն իսկ իրենց պատրաստակամությունն են հայտնել Բաքվում ներկա գտնվել ու իրավաբանական օգնություն ցույց տալ հայ ռազմագերիներին», - ասաց Զոհրաբյանը։

Նա նշեց՝ քննարկում են, թե ինչ բնույթի գործողություններ պետք է կազմակերպեն, որպեսզի հայ ռազմագերիների շահերը նաև Եվրոպական դատարանում արդյունավետ ներկայացնեն։

Արա Զոհրաբյանի խոսքով՝ պետության հետ համագործակցությունն անհրաժեշտ պայման է այս հարցում.

«Մենք չենք կարող առանց պետական մարմինների այս հարցում ինչ-որ հաջողություն ունենալ, այս տեսակետից պետք է միասին մեկ նպատակին ուղղված քայլեր ձեռնարկենք», - ասաց նա։

Եթե, այնուամենայնիվ, Հայաստանից փաստաբանները մեկնեն Բաքու, անվտանգության հետ կապված մտահոգություն չունե՞ն, Փաստաբանների պալատի նախագահն արձագանքեց, որ անվտանգության մասին պետք է հոգան պետական իրավասու մարմիններն ու միջազգային կառույցները։

Զոհրաբյանը տեղեկություն չունի, թե քանի հայ ռազմագերի է գտնվում Ադրբեջանում, սակայն նշում է, որ նրանց պետք է վստահելի մարդ։

«Պետք է խոսել, իրավաբանական օգնության մասին պատմել, նաև՝ տեղում խախտումների մասին իմանալ, որպեսզի ՄԻԵԴ-ում գործը վարող փաստաբաններին ներկայացնենք», - ասաց ՓՊ նախագահը։

Զոհրաբյանը հույս ունի, որ այս համագործակցության արդյունքում հստակ տեղեկություն կունենան, թե քանի հայ ռազմագերի կա Ադրբեջանում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    21 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: