ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 581,55 դրամ ԱՐԾԱԹ - 353,6 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 366,29 դրամ

«Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստվում է դիմել ՍԴ

«Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Սոս Հակոբյանը:

«Ընտրությունների ամփոփումից 5 օրվա ընթացքում մասնակցող քաղաքական ուժերը կարող են դիմել ՍԴ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու հիմքով։ Մենք մինչև վերջնաժամկետն անպայման կդիմենք ՍԴ։ Այս պահին ընթանում է դիմումի կազմման, փաստաթղթավորման գործընթացը»,- նշեց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ բոլոր խախտումները, որոնք արձանագրվել են իրենց կողմից, կներկայացվեն, այդ թվում՝ լռության օրը խախտելը, մինչև քարոզարշավի մեկնարկը վարչական ռեսուրսի կիրառումը, ինչպես նաև քարոզարշավի ընթացքում իրականացված խախտումները։

Երեք քաղաքական ուժ՝ «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները ԿԸՀ դիմումներ էին ներկայացրել՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, որոնք մերժվել էին։

Նույն պահանջով Սահմանադրական դատարան է պատրաստվում դիմել նաև «Հայաստան» դաշինքը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անց են կացվել հունիսի 20-ին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
27.09.2021
17°  30° 
28.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: