ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում ցանկանում են վերականգնել հայկական կաթոլիկ եկեղեցի

Ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան Դիարբեքիր (պատմ. Տիգրանակերտ) նահանգի Չյունգյուշի շրջանում գտնվող հայկական կաթոլիկ կիսավեր եկեղեցին ցանկանում են վերականգնել: Եկեղեցին տարիներ ի վեր գանձագողերի թիրախում է, ներսն ամբողջովին ապականված է, հայտնում է Ermenihaber-ը: 

Նշենք, որ հայկական աղբյուրների համաձայն` Չյունգյուշում (Չընքուշ) եղել են հայկական երկու եկեղեցի, իսկ խնդրո առարկա եկեղեցին անվանակոչված է Սուրբ Կարապետի անունով: Սակայն թուրքական աղբյուրներում պատմական այս կառույցի համար նշվում է Սուրբ Մարիամ Աստվածածին (Մերյեմ Անա) անունը:

Չյունգյուշի համայնքապետ Ալի Սուաթ Աքմեշեն թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ եկեղեցին վերականգնելով նպատակ ունեն զարկ տալ զբոսաշրջության զարգացմանը:

Դիջլեի համալսարանի գրականության ֆակուլտետի պատմության ամբիոնի ղեկավար, դոցենտ Օքթայը Բոզանը լրատվամիջոցին հայտնել է, որ հայկական պատմական եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 1841թ.՝ Աբդուլմեջիթ սուլթանի օրոք (1839-1861):

«1890թ. Մարիամ Աստվածածին վանքը ուներ 30 սենյակ, ներսում կար վառարան, լողավազան և համամ (բաղնիք)»,-ասել է Բոզանը:

Թուրք պատմաբանը նույնպես այն կարծիքին է, որ եթե կիսավեր եկեղեցին վերականգնվի, զբոսաշրջիկները հնարավորություն կունենան այցելել Չյունգյուշ և տեսնել պատմական կառույցը:

Նրա խոսքով՝ եկեղեցու վայրը պատմական արժեքավոր նշանակություն ունի, քանի որ ենթադրվում է, որ այդ տեղում մ.թ.ա. 50-ական թվականներին  հեթանոսական տաճար է կառուցված եղել:

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: