ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արամ Ա. կաթողիկոսը կմեկնի Վատիկան՝ մասնակցելու Լիբանանի քրիստոնյա հոգևոր պետերի հանդիպմանը

եծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հունիսի 30-ին կմեկնի Վատիկան՝ մասնակցելու Լիբանանի քրիստոնյա հոգևոր պետերի հանդիպմանը, որին ներկա է լինելու նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 1-ին և բաղկացած է լինելու երկու մասից՝ Լիբանանի ներկա իրավիճակի քննարկում ու Լիբանանին աջակցության թեմայով հրապարակային արարողություն:

Հանդիպման առաջին հատվածում ելույթ են ունենալու կաթոլիկ աշխարհի քահանայապետ Ֆրանցիսկոս պապը, Արամ Ա կաթողիկոսը, ինչպես նաև Ռայի պատրիարքը:

Կիլիկիո Հայոց կաթողիկոսը, մասնավորապես, ընդառաջելով Հռոմի պապի առաջարկին, խոսելու է Լիբանանի ներկա տնտեսական ու քաղաքական իրավիճակից և դրանից դուրս գալու հնարավորությունների մասին: 

Տվյալ հանդիպման կազմակերպման գործում մեծ է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Վեհափառի դերակատարումը, ով երկու ամիս առաջ նամակ էր հղել Հռոմի պապին, ինչը լայնորեն լուսաբանվեց թե՛ լիբանանյան, թե՛ եվրոպական ու վատիկանյան լրատվամիջոցների կողմից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: