ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ-ն առաջիկա 2 տարում Հայաստանին 3,2 մլն դոլարի օգնություն կտրամադրի ` հակամարտությունից տուժած շրջաններին

Հունիսի 30-ին Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոիրկինը և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցչության ղեկավար Միխաելա Ստոյկոսկան փոխըմբռնման մասին հուշագիր են ստորագրել, որով մեկնարկում է Հայաստանի Հանրապետության` հակամարտությունից հետո առավել տուժած շրջանների աջակցության նախագիծը, որը ֆինանսավորվում է ՌԴ կառավարության կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստայան գրասենյակի կողմից` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համակարգմամբ:

Ինչպես հայտնում է ՌԴ դեսպանության մամուլի ծառայությունը, ծրագիրը նախատեսված է իրականացնել երկու տարում: Այդ ընթացքում ՌԴ պետբյուջեից օգնութուն կտրամադրվի 28 000 շահառուի, մասնավորապես` սահմանամերձ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում: Օգնության համար կհատկացվի 3,2 մլն դոլար:

Կոպիրկինն ընդգծել է, որ նախագծի հիմնական նպատակներից մեկը հակամարտության սրմամբ պայմանավորված սթրեսի շուտափույթ հաղթահարման, ուժերը վերագտնելու և առաջ շարժվելու հարցում հայ հասարակությանն աջակցելն է, ինչն Ռուսաստանը` որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից, մեծ ուշադրություն է դարձնում:

Դիվանագետի խոսքով` տվյալ նախաձեռնութունը Հայաստանին հատկացվող համակարգված սոցիալ-տնտեսական օգնության տարրերից մեկն է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: