ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եթե ռուսաստանյան նավերը խորտակեին բրիտանական էսկադրային ականակիրը, դրանից Երրորդ համաշխարհային պատերազմ չէր սկսվի. Պուտին

Фото: kremlin.ru

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե ռուսաստանյան նավերը խորտակեին բրիտանական Defender էսկադրային ականակիրը Ղրիմի ափերի մոտ վերջերս տեղի ունեցած միջադեպի ժամանակ, միևնույն է, Երրորդ համաշխարհային պատերազմը չէր սկսվի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Նրանք, ովքեր դա անում են, հասկանում են, որ իրենք այդ պատերազմում հաղթող դուրս չեն գա: Չեմ կարծում, որ մենք ինքներս ուրախ կլինեինք իրադարձությունների նման զարգացման համար, որի մասին դուք խոսում եք, բայց գոնե մենք գիտենք, թե ինչի համար ենք պայքարում: Մեր տարածքում մենք պայքարում ենք հանուն մեզ, հանուն մեր ապագայի»,-ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Նա միջադեպը սադրանք է որակել է հավելել, որ դրան մասնակցել են ոչ միայն բրիտանացիները, այլև ամերիկացիները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: