ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ առավել ևս Ղարաբաղի բնակիչները հետաքրքրված չեն Ղարաբաղում ճգնաժամի զարգացմամբ. Պուտին

© РИА Новости / Алексей Никольский

Ոչ ոք հետաքրքրված չէ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի զարգացմամբ, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Ռուսաստանը որոշիչ դեր է խաղացել այս շատ լուրջ ճգնաժամի կարգավորման գործընթացում: Ոչ ոք շահագրգռված չէ դրա զարգացմամբ՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ առավել ևս Լեռնային Ղարաբաղի բնակիչները: Քանի որ հարցի մյուս կողմն այն է, որ եթե մենք բոլորս խաղաղ ու բարեկամաբար ապրենք, ապա կստեղծենք պայմաններ մարդկանց կյանքի բարելավման համար ոչ միայն անվտանգության ոլորտում, ես նկատի ունեմ տնտեսական զարգացումը, սոցիալական զարգացումը, որի կարիքը մարդիկ Ղարաբաղում մեծապես ունեն», - ասել է Պուտինը ուղիղ գծի ժամանակ:

Պուտինի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ կուտակվել են բազմաթիվ խնդիրներ՝ կապված ենթակառուցվածքների վերականգնման և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների սահմանազատման հետ:

«Մենք այժմ գտնվում ենք այս աշխատանքի ընթացքի մեջ ... Մենք ամեն ինչ անելու ենք տարածաշրջանում նորմալ հարաբերությունները վերականգնելու համար», - հավելել է նախագահը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: