ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանի որոշմամբ՝ դադարեցվել է ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ դադարեցվել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը:

Որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 740-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 33-րդ կետի 4-րդ ենթակետը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: