ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինը և Մակրոնը պատրաստակամություն են հայտնել համակարգել ԼՂ հարցի կարգավորման տարբեր ասպեկտներ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:

Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքի մասին: Նշվել է, որ տարածաշրջանում իրավիճակը մնում է կայուն՝ հիմնականում ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ։

Ստեղծվել են նախադրյալներ տնտեսական բնականոն գործունեության հաստատման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար։

Ռուսաստանի նախագահն ուշադրություն է հրավիրել եվրոպական գործընկերների, մասնավորապես, Ֆրանսիայի ավելի ակտիվ ներգրավվածության պատրաստակամությանը այն շրջանների բնակչության հումանիտար խնդիրների լուծմանը, որոնք տուժել են մարտական գործողություններից:

 Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել համակարգելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    21 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: