ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 252,04 դրամ ԱՐԾԱԹ - 365,92 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 608,64 դրամ

Սյունիքում ստեղծված իրավիճակին ՀԱՊԿ-ը չի միջամտի. Զաս

Հայաստանի հարավում իրավիճակի սրումը` կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի ձևավորմանը, «սահմանային միջադեպ» է և չի մտնում ՀԱՊԿ հավաքական պաշտպանության կանոնակարգի դրույթների մեջ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին լրագրողներին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է Panorama.am:

«Դուք պետք է հասկանաք, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն ագրեսիայի՝ անդամ երկրներից մեկի վրա հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, փաստորեն, սահմանային միջադեպի հետ: Փառք Աստծո, զոհեր չկան, այնտեղ կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն»,- ասել է նա:

Ըստ Զասի՝ հակամարտության սրացում չկա: «Սկզբունքորեն, հիմա պետք չէ ասել, որ իրավիճակն այնտեղ ինչ-որ կերպ լարվում է: Այն չի վատանում և սա արդեն լավ է, այն արդեն արդյունք է: Առջևում շատ աշխատանք կա սահմանի խնդրի, այս բոլոր վիճահարույց հարցերի կարգավորման ուղղությամբ, բայց այն պետք է արվի բանակցային սեղանի շուրջ»,- մատնանշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Նա տեղեկացրել է նաև, որ կազմակերպությունը Հայաստանի մայիսյան կոչից հետո խորհրդակցություններ է անցկացրել երկրի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ:

«Նման խորհրդակցություններ անցկացվել են պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների մակարդակով, և ես կապվել եմ ինչպես Հայաստանի արտաքին գործերի նախարարի, այնպես էլ պաշտպանության նախարարի հետ: Մենք քննարկել ենք այս իրավիճակը: Բացի այդ, այս իրավիճակի վերաբերյալ մենք արդեն ունեցել ենք ընդհանուր քննարկում Դուշանբեում կայացած ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում»,- ասել է նա:

Զասը հավաստիացրել է, որ ՀԱՊԿ-ն անընդհատ մոնիթորինգի է ենթարկում իրավիճակը Հայաստանի հարավում: «Դիտորդական խումբ ստեղծելու որոշում չի կայացվել, բայց, իհարկե, իրավիճակին հետևում ենք»,- ասել է գլխավոր քարտուղարը:

Կազմակերպությունն անհրաժեշտ տեղեկատվությունը է ստանում բազմաթիվ աղբյուրներից, այդ թվում՝ հայկական կողմից և ռուս խաղաղապահներից, հավելել է Զասը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
24.09.2021
17°  30° 
25.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: