ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է 15 հայ գերիների վերադարձն ու ականապատ քարտեզների տրամադրումը

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ողջունել է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատ արձակումը և Հայաստանի կողմից Բաքվին ականապատ տարածքների քարտեզների տրամադրումը։ Այս մասին գրել է Լինդեն թվիթերում։

«Ողջունում ենք Ադրբեջանի կողմից ևս 15 հայ կալանավորվածների ազատ արձակումն ու Հայաստանի կողմից ականների քարտեզների տրամադրումը։ Բարձր ենք գնահատում Ռուսաստանի միջնորդությունը: Հուսով եմ, որ ավելի շատ վստահության կառուցումը կարող է ճանապարհ հարթել կայուն կարգավորման համար` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- գրել է Լինդեն։

Հիշեցնենք, որ ռուսական կողմի միջնորդությամբ հուլիսի 3-ին Հայաստան վերադարձան Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ՝ Հայաստանի կողմից Ադրբեջանին տրամադրված Կովսականի ու Վարանդայի շրջաններում 92 հազար հակատանկային ու հակահետևակային ականներով պատված տարածնքերի քարտեզների դիմաց, փոխանցում է Panorama-ն։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    11 C°
     
    27°  15° 
    18.04.2024
    27°  17° 
    19.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: