ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 252,04 դրամ ԱՐԾԱԹ - 365,92 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 608,64 դրամ

ԵՄ խորհուրդը երկարաձգել է ՌԴ-ի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները

Եվրամիությունը հերթական անգամ կես տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական հատվածային պատժամիջոցները: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ:

«ԵՄ խորհուրդն այսօր որոշում է ընդունել Ռուսաստանի տնտեսության որոշ հատվածներին ուղղված պատժամիջոցները ևս վեց ամսով` մինչև 2022 թվականի հունվարի 31-ը, երկարաձգելու մասին: ԵՄ խորհուրդը որոշումը կայացրել է Եվրոպայի խորհրդի նիստում կայացած քննարկումների արդյունքում, որոնց ժամանակ գնահատվել է մինսկյան պայմանավորվածությունների իրականացման ընթացքը»,- ասվում է ԵՄ խորհրդի հաղորդագրության մեջ:

ԵՄ խորհուրդը հիշեցրել է, որ այդ պատժամիջոցներն ընդունվել են 2014 թվականին` ի պատասխան Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող գործողությունների:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
24.09.2021
17°  30° 
25.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: