ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բաքվում հայ ռազմագերիների նկատմամբ դատավարությունը հետաձգվել է մինչև հուլիսի 26-ը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում հետաձգվել է 13 հայ ռազմագերիների դեմ շինծու քրեական գործերով դատավարությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատավարության հետաձգման մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նիստը հետաձգվել է մեղադրյալների փաստաբաններից մեկի չներկայանալու պատճառով: Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 26-ին: Հաջորդ դատական նիստում նախատեսվում է դատաքննության ավարտը և դատախազի ելույթը:

Դատարանի առաջ են կանգնել Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Գուրգեն Հովհաննեսի Ղոլայանը, Հրայր Սերյոժայի Թադևոսյանը, Վաղարշակ Մերուժանի Մալոյանը, Սասուն Սեյրանի Եղիազարյանը, Արսեն Արայիկի Վարդանյանը, Վահագն Էդիկի Բախրիկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Արմեն Վազգենի Դիլանյանը, Մանուկ Հովհաննեսի Մարտոնյանը, Մելս Կարապետի Անբարդանյանը, Անդրանիկ Վազգենի Միքայելյանը և Ֆելիքս Արշակի Գրիգորյանը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    20 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: