ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պաշտոնյաներ ունենք, ովքեր իրենց հայտարարություններով պարզապես նվերներ են մատուցում ադրբեջանական իշխանություններին. Արման Թաթոյան

Photolure

Ամբողջությամբ սխալ ուղղութամբ են ընթանում ՀՀ պետական սահմանների հետ կապված հարցերը, բոլոր հարցերը ներառված են ռազմական ու քաղաքական բաղադրիչների ներքո և ամբողջությամբ անտեսված են մարդու իրավունքների հարցերը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, հաղորդում է Aysor-ը։

Նրա խոսքով՝ ցանկացած երկրի պետական սահմանների որոշման գործընթացի կարևորագույն հարցերից է այն, թե որքանով է դրա արդյունքում պահպանվում կամ երաշխավորվում սահմանային բնակիչների իրավունքները։

«Մեր պարագայում ռազմական ու քաղաքական բաղադրիչների պատճառով պետությունն ինքն իրեն դրել է սահմանափակումների մեջ։ Ստացվել է այնպես, որ մի վտանգավոր թեզ է զարգանում, այն է՝ մարդու իրավունքներն ու անվտանգությունն իրար հակադրվում են։ Ճիշտ է, մեր սահմաններին բնակվող քաղաքացիների իրավունքների խախտումները կատարում են ադրբեջանական զինծառայողները, բայց ՀՀ-ն ունի մեր քաղաքացիներին պաշտպանելու պարտավորություն։ Եվ այն պատճառով, որ հարցերն ամբողջությամբ դիտարկվում են քաղաքական ու ռազմական տեսանկյունից, դրա համար մարդու իրավունքների պաշտպանության պարտավորությունները հաջողություն չեն ունենու», - ասաց Թաթոյանը։

Պաշտպանի խոսքով՝ կազմակերպված քաղաքականություն պետք է ունենալ նաև պետության ներսում՝ պետական մարմինների կողմից.

«Պաշտոնյաներ ունենք, ովքեր իրենց հայտարարություններով պարզապես նվերներ են մատուցում ադրբեջանական իշխանություններին այդ խախտումները ցույց տալու հարցում։ Հուլիսի 5-ին Գեղարքունիքում տեղի ունեցավ փոխհրաձգություն, և ՀՀ ՊՆ-ն հաստատել էր այն։ Լրատվամիջոցներից մեկը, կարծում եմ՝ ուղղորդված, հարց է տալիս Վերին Շորժայի վարչական շրջանի ղեկավարին՝ ասելով, թե ադրբեջանցիները խոչընդոտում են գյուղացիների բնականոն կյանքը։ Վարչական շրջանի ղեկավարն ասում է՝ չէ, ինչ խոչընդոտել, գյուղացիները նույնիսկ էդ կողմը չեն էլ գնում։ Ո՞նց է վարչական շրջանի ղեկավարն այդպիսի բան ասում, երբ ինքս եմ այդ կողմում եղել, և ադրբեջանական զինծառայողները նստած են հենց այն վայրերում, որտեղ մեր արոտավայրերն են, իսկ բնակիչները չեն կարողանում օգտվել այդ արոտավայրերից։ Հիմա այս հայտարարությունից հետո ես որքան էլ գնամ, միջազգային ատյաններում ասեմ, թե ադրբեջանական զինծառայողները խախտում են մեր իրավունքները, այս մարդու հայտարարությունները կդնեն ու կասեն, թե այս ինչ եք խոսում»։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: