ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 407 դրամ -1,31 EUR - 423 դրամ -6,75 RUB - 7 դրամ -0,83 GBP - 492 դրամ -4,42
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանում պատրաստ են ազատելու ամերիկացի բանտարկյալներին ԱՄՆ-ում իրանցի կալանավորների փոխարեն

Իրանը պատրաստ Է ազատ արձակելու ամերիկացի բանտարկյալներին ԱՄՆ-ում իրանցի կալանավորների ազատման փոխարեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պատրաստ ենք ազատ արձակելու ամերիկացի բանտարկյալներին իրանցի կալանավորների ազատման փոխարեն,- մեջբերում Է Ռաբիի խոսքը Fars գործակալությունը: Մենք բոլոր իրանցի կալանավորներին, ովքեր ԱՄՆ-ի պահանջով ազատազրկված են աշխարհի որ երկրում Էլ որ լինի, դիտում ենք որպես իրանցի կալանավորների Միացյալ Նահանգներում»: Նախօրյակին Իանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն հայտնել Է, որ Թեհրանը բանակցություններ Է վարում ԱՄՆ-ի հետ այնտեղ պահվող իր քաղաքացիների հարցի շուրջը:

Նա չի ճշտել, թե ինչ ձեւով են ընթանում բանակցությունները: Հունիսին Իրանի խորհրդարանում ստացվել Է որոշման նախագիծ ԱՄՆ-ի հետ ցանկացած բանակցությունների արգելքի մասին: Ավելի վաղ Խաթիբզադեն ասել Է, որ Իրանն ուղղակի երկխոսություն չի վարում ԱՄՆ-ի հետ բանտակյալների փոխանակման շուրջը: Նրա խոսքով՝ Թեհրանն ԱՄՆ-ի կողմից ուղերձներ Է ստացել Շվեյցարիայի դեսպանության միջոցով, որը նեկայացնում Է Վաշինգտնի շահերը, այդ ուղղությամբ աշխատելու՝ ամերիկացիների պատրաստակամության մասին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 4,63 կմ/ժ
23 C°
 
31°  20° 
02.07.2022
28°  17° 
03.07.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: