ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լուկաշենկոն թույլատրել է բանակն օգտագործել ցուցարարների դեմ

Լուկաշենկոն օրենք է ստորագրել, որը թույլ կտա ցուցարարների դեմ կիրառել զինվորականներին: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը` հղում կատարելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը:

«Ինքնիշխանության և սահմանդրական կարգի պաշտպանության մասին օրենքներում» փոփոխությունների համաձայն՝ երկրում հնարավոր կլինի արտակարգ դրություն սահմանել զանգվածային անկարգությունների պարագայում:

Ընդ որում նշվում է, որ անկարգությունների թվում  են սահմանադրական կարգի բռնի փոփոխության փորձերը, իշխանության զավթումը կամ յուրացումը, զինված բախումները, զանգվածային անկարգությունները, ազգամիջյան և միջկրոնական հակամարտությունները, որոնք ուղեկցվում են բռնությամբ կամ սպառնում են քաղաքացիների կյանքին:

Բելառուսում անկարգությունների դեպքում կարող են կասեցնել ԶԼՄ-ների արտադրանքի թողարկումն ու վաճառքը, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգը, սահմանափակել հասանելիությունն ինտերնետ ռեսուրսներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: