ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախից տեղահանված բնակչության թվաքանակը կազմում է 21615 մարդ կամ 5448 ընտանիք

2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում ժամանակավոր (փաստացի) բնակվող՝ Արցախից տեղահանված բնակչության թվաքանակը կազմում է 21615 մարդ կամ 5448 ընտանիք: Նշված թվաքանակի 68.7%-ն ապրում է ՀՀ մարզերում, 31.3%-ը՝ քաղաք Երևանում: Այս մասին հայտնում են ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից։

Օպերատիվ շտաբը վերսկսել է իր այցելությունները մարզեր:

Այցելությունների շրջանակներում երեկ՝ հուլիսի 15-ին կայացել է մարզային առաջին հանդիպումը․ Օպերատիվ շտաբի պետի տեղակալ Կ. Պետրոսյանը, Քաշաթաղի վարչակազմի գրասենյակի պատասխանատու Հ. Բերբերյանը և Հադրութի վարչակազմի գրասենյակի աշխատակից Ս. Հակոբյանը Շտաբի պետի հրամանով այցելել են Արագածոտնի մարզ, մասնավորապես, Թալին և Ապարան համայնքներ հանդիպելով այդ համայնքներում ժամանակավորապես ապաստանած տեղահանված արցախցիների հետ: Այստեղ, համապատասխանաբար, ապրում են՝ 17 ընտանիք Ապարանում, 16 ընտանիք՝ Թալինում:

Հանդիպումն ընթացել է ջերմ և անմիջական մթնոլորտում, քննարկվել են բազմաթիվ և տարաբնույթ հարցեր: Նշենք, որ որոշ հարցեր իրենց լուծումը ստացան տեղում, որոշները ներկայացվեցին դիմումների տեսքով՝ հետագա ընթացքավորման համար։

Հավելենք, որ Շտաբի կողմից դեպի մարզեր այցելությունները կրելու են պարբերական բնույթ:

Հանդիպման ժամն ու վայրը բնակիչներին կտեղեկացվի զանգերի միջոցով (համայնքի կողմից ընտրված զանգատերերին խնդրում ենք փոխանցել համայնքի մյուս բնակիչներին ևս):

*Մարզային այցելությունների միջոցով նախատեսում ենք հանդիպել մարզերում բնակվող բնակչության 60%-ի հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: