ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Նուբար Աֆեյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Flagship Pioneering և Moderna Therapeutics ընկերությունների հիմնադիր և գործադիր տնօրեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանին։

Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Աֆեյանին և նշել. «Հարգելի պարոն Աֆեյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Վերջին անգամ հանդիպել ենք COVID-ից առաջ, ճի՞շտ է: Պետք է նշեմ, որ այս ընթացքում շատ իրադարձություններ են տեղի ունեցել և՛ աշխարհում, և՛ մեր տարածաշրջանում, և՛ մեր Հայրենիքում:

Մենք մեծ հուզմունքով և ոգևորությամբ էինք հետևում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Ձեր ունեցած ներդրմանը, նաև շատ ուրախանում էինք հաջողություններով, որ Դուք, Ձեր ընկերությունն ունեցաք այդ ասպարեզում:

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված այս շրջանում համարում ենք, որ իրադրությունը կառավարելի է, մեր ձեռք բերած փորձը շատ բան սովորեցրեց: Այժմ փորձում ենք հնարավորինս շատ պատվաստումներ իրականացնել մեր քաղաքացիների շրջանում:

Նաև այնպես է ստացվել, որ օտարեկրյա քաղաքացիների շրջանում ենք պատվաստում իրականացնում: Հույս ունեմ այսօր լսել Ձեր տեսակետները և կանխատեսումները կորոնավիրուսի հետագա պահվածքի և այն մասին, թե ինչքանո՞վ պատվաստանյութերի ի հայտ գալը կօգնի, որ հարցը լուծված համարենք, ինչքանո՞վ է դա արդեն մտնում կառավարելիության փուլ և ի՞նչ անկանխատեսելի հնարավորություններ ու սպառնալիքներ կան:

Իհարկե, նախկինում իրար հետ քննարկել ենք նաև մեր համազգային օրակարգին, Հայաստանի զարգացման հեռանկարների ռազմավարությանը վերաբերող հարցեր: Համոզված եմ, որ այդ թեմաներով նույնպես այսօր քննարկում կունենանք:

Մեկ անգամ ևս ողջունում եմ Ձեզ և ուրախ եմ Ձեզ տեսնել»:

Իր հերթին Նուբար Աֆեյանը նշել է. «Շնորհակալություն, պարոն վարչապետ: Շնորհավորում եմ Ձեզ ընտրությունների և հաջողությունների կապակցությամբ, որ ազգը, երկիրը կարողացավ շարունակել ընտրությունների արդար և օրինակելի տարբերակը, որը հաստատվեց: Դա շատ լավ նշան է մեր ապագայի համար:

Գիտեմ, որ շատ խնդիրներ կան թե՛ երկրի, թե՛ ազգի առջև այս վերջին տարվա ճգնաժամերի հետևանքով: Հուսով եմ, որ կկարողանանք զրուցել ապագայի տարբեր մոտեցումների շուրջ: Այսինքն՝ ինչպես փորձել, որպեսզի կարողանանք ապագան ավելի փայլուն և արդյունավետ դարձնել՝ միասնաբար աշխատելով»։

Նիկոլ Փաշինյանը և Նուբար Աֆեյանը քննարկել են համազգային օրակարգին, ՀՀ կառավարության ծրագրերին, Հայաստանի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 59%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: