ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս խաղաղապահները ԼՂ-ում անօդաչուների միջոցով հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգ են իրականացրել. ՌԴ ՊՆ

Ռուս-թուրքական միացյալ կենտրոնի զինծառայողները շարունակում են Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգի խնդիրներ իրականացնել: Այս մասին գրում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

Իրավիճակի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է շուրջօրյա` «Ֆորպոստ» և «Օրլան-10» անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ:

«Անօդաչու թռչող սարքերի անձնակազմերը միջոցներ են ձեռնարկում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի գոտում իրավիճակը վերահսկելու համար` համաձայն ռուս-թուրքական համատեղ կենտրոնի խնդիրների: «Ֆորպոստ» անօդաչու թռչող սարքի հաշվարկն օդային հսկողություն է իրականացնում օրական 24 ժամ, շաբաթը 7 օր»,-հայտարարել է անօդաչու ավիացիայի հաշվարկի ղեկավար Իգոր Պետրեևը:

Կենտրոնի ռազմական անձնակազմը իրական ժամանակում անօդաչու թռչող սարքերից տվյալներ և պատկերներ է ստանում կառավարման կենտրոն, որտեղ նրանք իրականացնում են իրավիճակի շուրջօրյա վերահսկողություն պատասխանատվության գրեթե ամբողջ տարածքում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: