ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 581,55 դրամ ԱՐԾԱԹ - 353,6 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 366,29 դրամ

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոյին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 20-ին հյուրընկալել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության, պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին, որը պատգամավոր է ընտրված Ֆրանսիայից և Եվրոպական խորհրդարանում «La République en Marche» կուսակցության պատվիրակության ղեկավարն է: Այս մասին  տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը:

Նատալի Լուազոն նախագահ Սարգսյանին տեղեկացրել է, որ պատրաստվում է մեկնել նաև Արցախ, անձամբ ծանոթանալ իրավիճակին, խնդիրներին՝ հասկանալու Եվրոպական միության, Ֆրանսիայի աջակցության հնարավոր ուղղությունները Հայաստանին և Արցախին:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել եվրոպացի պատգամավորին՝ Հայաստան այցի և Արցախ մեկնելու մտադրության, ինչպես նաև՝ Հայաստանի ու Արցախի խնդիրների նկատմամբ մշտապես ցուցաբերվող ուշադրության համար:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և իր դիտարկումները ներկայացրել Հայաստանի ապագա զարգացման  ուղղությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ մեր երկրի հզորացման գործում կարևորում է թե՛ Եվրամիության, թե՛ Ֆրանսիայի աջակցությունը և թիրախային ոլորտներում համագործակցության խորացումը:

Երկրի զարգացման համատեքստում նախագահ Սարգսյանը կարևորել է սահմանադրական փոփոխությունների իրականացումը և հակակշիռների ու զսպումների արդյունավետ մեխանիզմներ ունեցող նոր սահմանադրության ընդունումը, որը կնպաստի ինչպես երկրի ժողովրդավարական առաջընթացին, այնպես էլ հնարավորություն կտա լիարժեք և արդյունավետ ներգրավել սփյուռքի մարդկային ներուժը հայրենիքի զարգացման գործընթացներում: Որպես զարգացման մեկ այլ նախադրյալ՝  նախագահ Սարգսյանը նշել է բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կրթական ոլորտի առաջընթացի ապահովումը:

Նախագահ Սարգսյանն ու Եվրոպական խորհրդարանի պատգամավորը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
27.09.2021
17°  30° 
28.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: