ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 581,55 դրամ ԱՐԾԱԹ - 353,6 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 366,29 դրամ

Հայ զինվորականները չեն մասնակցի ՆԱՏՕ–ի զորավարժություններին, Ադրբեջանը մասնակցելու է

© Sputnik / Alexander Imedashvili

Հայ զինծառայողները չեն մեկնի Վրաստան՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի զորավարժություններին։ Տեղեկությունը Sputnik-Արմենիային հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Տասներորդ «Agile Spirit 2021» բազմազգ զորավարժությունները Հյուսիսատլանտյան դաշինքի հովանու տակ կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը:

Հիշեցնենք` նախկինում Հայաստանը բազմաթիվ անգամ է մասնակցել Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի անցկացրած ռազմական վարժանքներին։ Սակայն վերջին տարիներին այդ պրակտիկան փաստացի չի գործում։

ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունն այսօր հայտնել էր, որ բացի Վրաստանից ու Միացյալ Նահանգներից, զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի 13 երկրների ու դաշինքի գործընկեր պետությունների զինծառայողներ։ Դրանց թվում են Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Ադրբեջանը և այլն։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
27.09.2021
17°  30° 
28.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: