Նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար և ժողովուրդը շատ մեծ հեշտությամբ մարսում է հերթական փաստաթղթի ստորագրումը, հերթական զիջումը. Ռոբերտ Քոչարյան
Այն, ինչ այսօր կատարվում է սահմաններում, մեծ պատկերի մի փոքր հատված է, «Երկիր Մեդիա», «5-րդ ալիք» և «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, հաղորդում է Aysor.am-ը:
«Երասխի դեպքերից հետո մենք ոնց որ մոռացել ենք, որ կա Սև լիճ ու Հայաստանի տարածքում գտնվում են բազմաթիվ ադրբեջանցի զինվորներ»,-նշել է նա։
«Ցույց ենք տվել, որ ատամներ այլևս չունենք, արժանապատիվ պատասխան տալու հնարավորություն և ցանություն չունի երկիրը, և Ադրբեջանն իր օրակարգն առաջ է տանելու նման կարգի դրսևորումներով»,- նշել է Քոչարյանը։
«Հայաստան» դաշինքի առաջնորդի խոսքով՝ նման կարգի պրովոկացիաներից հետո ստեղծվում է մի վիճակ, որ ևս նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար և ժողովուրդը շատ մեծ հեշտությամբ մարսում է հերթական փաստաթղթի ստորագրումը, հերթական զիջումը։
«Հասունացնել մի վիճակ, երբ նման փաստաթղթի ստորագրումն ընդունվելու է որպես ոչ թե դավաճանություն, այլ՝ որպես փրկություն, մենք դա արդեն մեկ անգամ արդեն տեսել ենք: Սա պլանավորված պարտության տեխնոլոգիա է: Իմ տպավորությունն է, որ այսօր, հիմա նման մի պրոցեսի մեջ ենք»,-ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։
Հարցին՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ սա հնարավոր խաղաղության համաձայնագրի նախապատրաստական իրադարձություններն են, Հայաստանի երկրորդ նախագահը պատասխանել է. «Գիտեք, ես հիմա ոչնչից չեմ զարմանում: Այո, կարող է նախապատրաստվում է հենց նման կարգի համաձայնագիր, որը չի կարող լինել առանց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում Հայաստանի կողմից, սա կնշանակի ուղղակի խաչ քաշել Ղարաբաղի ապագայի վրա»։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 25%
Քամի՝ 2,06 կմ/ժ