ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար և ժողովուրդը շատ մեծ հեշտությամբ մարսում է հերթական փաստաթղթի ստորագրումը, հերթական զիջումը. Ռոբերտ Քոչարյան

Այն, ինչ այսօր կատարվում է սահմաններում, մեծ պատկերի մի փոքր հատված է,  «Երկիր Մեդիա», «5-րդ ալիք» և «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում  ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, հաղորդում է Aysor.am-ը:

«Երասխի դեպքերից հետո մենք  ոնց որ մոռացել ենք, որ  կա Սև լիճ ու Հայաստանի տարածքում գտնվում են բազմաթիվ ադրբեջանցի զինվորներ»,-նշել է նա։

Ըստ երկրորդ նախագահի՝ սա տրամաբանական շարունակությունն է այն ամեն ինչի, ինչ կատարվում է Հայաստանի հետ և պատերազմի ժամանակ, և հետպատերազմյան ժամանակահատվածում:

«Ցույց ենք տվել, որ ատամներ այլևս չունենք, արժանապատիվ պատասխան տալու հնարավորություն և ցանություն չունի երկիրը,  և Ադրբեջանն իր օրակարգն  առաջ է տանելու նման կարգի դրսևորումներով»,- նշել է Քոչարյանը։

«Հայաստան» դաշինքի առաջնորդի խոսքով՝ նման կարգի պրովոկացիաներից հետո ստեղծվում է մի վիճակ, որ ևս նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար և ժողովուրդը շատ մեծ հեշտությամբ մարսում է հերթական փաստաթղթի  ստորագրումը, հերթական զիջումը։

«Հասունացնել մի վիճակ, երբ  նման փաստաթղթի ստորագրումն ընդունվելու է որպես ոչ թե դավաճանություն, այլ՝ որպես  փրկություն, մենք դա արդեն մեկ անգամ արդեն տեսել ենք: Սա պլանավորված պարտության տեխնոլոգիա է: Իմ տպավորությունն է, որ այսօր, հիմա նման մի պրոցեսի մեջ ենք»,-ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։

Հարցին՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ սա հնարավոր խաղաղության համաձայնագրի նախապատրաստական իրադարձություններն են,  Հայաստանի երկրորդ նախագահը պատասխանել է. «Գիտեք, ես հիմա ոչնչից չեմ զարմանում: Այո, կարող է նախապատրաստվում է հենց  նման կարգի համաձայնագիր, որը չի կարող լինել առանց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում Հայաստանի կողմից, սա կնշանակի ուղղակի խաչ քաշել Ղարաբաղի ապագայի վրա»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: