ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է՝ թույլ չի տա ագրեսիայի Տաջիկստանի դեմ նաև ՀԱՊԿ գործիքներով

Մոսկվան, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է միջոցներ ձեռնարկել Տաջիկստանի դեմ ագրեսիան կանխելու համար, դրա համար հանրապետության 201-րդ ռազմաբազայում ռուս զինվորականները պլանային և չպլանավորված վարժանքներ են անցկացնում, փոխանցում է Panorama-ն:

«Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի Դաշնությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները` ագրեսիան կամ տարածքային սադրանքները կանխելու համար` համապատասխան ռուս-տաջիկական ռազմավարական գործընկերության և դաշինքի ոգուն», - ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:

Նրա խոսքով, ինտենսիվ շփումները պահպանվում են Ռուսաստանի և Տաջիկստանի պաշտպանության և սահմանային գերատեսչությունների միջոցով, և ակտիվորեն օգտագործվում են ՀԱՊԿ գործիքները:

«Հանրապետությունում գտնվող 201-րդ ռազմաբազայում տեղակայված ռուսական զորքերը պլանային ու չպլանավորված տակտիկական վարժանքներ են իրականացնում», - ընդգծել է ՌԴ փոխարտգործնախարարը:

Նա հավելել է, որ Ռուսաստանը հետագայում ևս աջակցություն կցուցաբերի Տաջիկստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման գործում:

«Մենք, անշուշտ, կշարունակենք օժանդակություն ցուցաբերել Տաջիկստանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանը` ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Տաջիկ-Աֆղանստանի սահմանը ամրապնդելու մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2013 թ. որոշման կատարման շրջանակներում», - հավաստիացրել է Ռուդենկոն:

Նշվում է, որ Աֆղանստանում առճակատում է տեղի ունենում կառավարական զորքերի և «Թալիբան» գրոհայինների միջև, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական բնակավայրերում և նախահարձակ են գնում մեծ քաղաքների դեմ: Աֆղանստանում անկայունությունն աճում է՝ ԱՄՆ զորքերի դուրսբերման ֆոնին, որը պետք է ավարտվի մինչև սեպտեմբերի 11-ը։ 2020 թ.-ին Վաշինգտոնը և Թալիբանը Դոհայում ստորագրեցին ավելի քան 18 տարվա պատերազմի առաջին խաղաղ համաձայնագիրը: Այն նախատեսում է 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերումը և գերիների փոխանակումից հետո միջաֆղանական երկխոսության սկիզբը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    25 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: