Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքների անհապաղ մեկնարկը կարող է դեէսկալացիա ապահովել. Զախարովա
Ռուսաստանի Դաշնությունը, որը սերտ կապեր ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, հատուկ ուշադրություն է դարձնում հայ-ադրբեջանական սահմանին եւ, անշուշտ, Ղարաբաղում տիրող իրավիճակին, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահներ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է News.am-ը:
«Իհարկե, մենք մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում լարվածության աճի ցանկացած դրսեւորմամբ, ինչը ծայրաստիճան բացասաբար է ազդում տարածաշրջանային իրավիճակի վրա եւ չի նպաստում Երեւանի ու Բաքվի երկխոսության կարգավորմանը, երկու կողմերի բնակչություններից չարդարացված կորուստներին», - նշել է նա: Այս կապակցությամբ Զախարովան ցավակցություն է հայտնել զոհված հայ զինծառայողի ընտանիքին ու հարազատներին եւ շուտափույթ ապաքինում մաղթել սահմանային միջադեպերի արդյունքում տուժածներին:
Ըստ նրա՝ Մոսկվան համոզված է, որ «կայուն դեէսկալացիան կարող է ապահովվել միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատման հետագա աշխատանքների անհապաղ մեկնարկի եւ դրան հաջորդող սահմանագծման միջոցով»: «Մենք պատրաստ ենք աջակցել այս ջանքերին մեր քարտեզագրական տեղեկատվության միջոցով: Ռուսական կողմը պատրաստել է մի շարք փաստաթղթեր, որոնք կարող են քննարկումներին կառուցողական ընթացք տալ: Ներկայումս այս թեմայի շուրջ շփումները շարունակվում են ԱԳՆ-ի եւ ՊՆ-ի, ինչպես նաեւ երեք երկրների սահմանային ծառայությունների միջեւ»:
Զախարովան հիշեցրել է, որ տարածաշրջանային կայունությունը ՌԴ նախագահի եւ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ հուլիսի 7-ին եւ Ադրբեջանի նախագահի հետ հուլիսի 20-ին տեղի ունեցած բանակցությունների օրակարգի գլխավոր հարցն էր: «Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարները, չնայած տարածաշրջանում խնդիրների բարդությանը եւ մասշտաբայնությանը, հաստատեցին իրենց վճռականությունը` շարունակել համատեղ գործունեությունը օպտիմալ լուծումներ գտնելու համար, եւ վճռականորեն հավատարիմ մնացին 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ սույն թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների հետեւողական եւ համապարփակ իրականացմանը: Մենք գոհունակությամբ նշում ենք, որ երեք երկրների ղեկավարների պայմանավորվածություններին համապատասխան ստեղծված աշխատանքային խումբը անցկացրել է բովանդակային քննարկումների մի քանի փուլ եւ նախանշել տրանսպորտային ու տնտեսական կապերի վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումները: Հուսով ենք, որ մոտ ապագայում խումբը կվերսկսի նիստերը, ինչը թույլ կտա անցնել համատեղ ենթակառուցվածքային նախագծերի փուլային իրականացմանը, որոնք լիովին համապատասխանում են Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ ամբողջ Հարավային Կովկասի շահերին», - ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ ռուսական կողմը շարունակում է զգալի ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղում կայունության պահպանման եւ խաղաղ կյանքի հաստատման գործում, կարգավորում է հրատապ մարդասիրական խնդիրները՝ ներառյալ ռազմագերիների վերադարձը, ինչպես նաեւ զոհվածների աճյունների վերադարձը/փոխանակումը: «Մենք աջակցում ենք Բաքվի եւ Երեւանի միջեւ վստահության միջոցների կառուցմանը, շարունակում ենք աշխատել ՄԱԿ ՓԳՀ եւ ՅՈՒՆԵՍԿՕ առաքելությունների՝ տարածաշրջան մուտքն ապահովելու ուղղությամբ»:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 34%
Քամի՝ 3,09 կմ/ժ