ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարտակերտում ռուս խաղաղապահներն առաջին անգամ ծնունդ են ընդունել

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքի շրջանային հիվանդանոցում մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները և հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման ռազմական բժիշկներն առաջին անգամ ծնունդ են ընդունել, փոխանցում է Aysor.am-ը՝ ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հղումով:

Մարտակերտի շրջանային հիվանդանոց է դիմել հղի մի կին՝ գանգատվելով որովայնի ցավերից: Հիվանդանոցի ադմինիստրացիան՝ գիտակցելով, որ հիվանդանոցում և քաղաքում համապատասխան մասնագետ չկա, որոշում է կայացրել օգնություն խնդրել ռուս ռազմական բժիշկներից՝ խաղաղապահներից: Ռուսաստանի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման բժիշկները՝ ունենալով հսկայական փորձ և մասնագիտական  պատրաստվածություն, ցուցաբերել են որակյալ օգնություն և փրկել կնոջն ու երեխային:

Բժշկական ընդունելության ընթացքում հատուկ նշանակության ստորաբաժանման բժիշկները խորհրդատվական և որակյալ բժշկական օգնություն են ցուցաբերել Մարտակերտի շրջանի հեռավոր բնակավայրերից 52 բնակչի:

Իր հերթին, մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցներն ակցիա են անցկացրել՝ բաժանելով պարենային փաթեթներ, առաջին անհրաժեշտության իրեր, տաք հագուստ և մանկական խաղալիքներ բազմազավակ ընտանիքներին, ներքին տեղահանված անձանց և կարիքավոր տեղի բնակիչներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    23 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: