ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում էլ շրջանառվում է «դելտա» շտամ. Ավանեսյան

Photolure.am

«Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության թվերի աճ կա: Այն  կտրուկ չէ, աստիճանական է, բայց, այնուամենայնիվ, հասկանում ենք, որ առաջիկայում, հատկապես աշնան առաջին կեսին,  ունենք նոր ալիքի  գալու վտանգ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը,  փոխանցում է Panorama:

Ինչ վերաբերում է  դելտա  շտամին, նա նշեց, որ այս պահին սեկվենավորած օրինակ,  նմուշ չունեն, բայց, միանշանակ, իհարկե Հայաստանում էլ շրջանառվում է, որովհետև օդային բաց սահմաններ ունի ՌԴ-ի, Վրաստանի հետ, որտեղ հայտնաբերված է դելտա շտամը, նաև եվրոպական շատ երկրներում էլ այդ շտամը մեծամասնություն է կազմում:

«Արձանագրված սեկվենավորած նմուշ չունենք, բայց համաճարակային  հետազոտությունը ցույց է տալիս, որ իհարկե, Հայաստնում էլ այն շրջանառվում է»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Ա. Ավանեսյանի խոսքով, ամեն ինչ անելու են՝ տեղեկտավական արշավ, պրոցեսն ավելի դյուրին դարձնել, որ բնակչության 40-50 տոկոսը պատվաստվի և ավելի անվտանգ միջավայր լինի Հայաստանում: Նա նշեց, որ որ շուտով պետք է վիճակահանությամբ պատվաստվողներին տրվեն թատրոնի, օպերայի, այլ մշակութային միջոցառումների տոմսեր:

Հարցին՝ հնարավո՞ր է պարտադիր դառնա պատվաստումը, նախարարի պաշտոնակատարն ասաց.   «Մշակում ենք որոշակի սահմանափակումների փաթեթ,  ոչ թե պարտադիր, որն օգոստոսի երկրորդ կեսին կներկայացվի հանրությանը: Պետք է նշեմ, որ սա հանրային վտանգ ներկայացնող  հիվանդություն է, տեսնում ենք, թե երկրները, երբ դուրս է գալիս հիվանդության հետ կապված վիճակի կառավարման շրջանակից, կոլապսային իրավիճակում են հայտնվում, ոչ միայն առողջապահական համակարգը, այլ ընդհանուր տնտեսությունը, հանրային առողջապահական ողջ գործընթացը:

Կարծում եմ՝ դրսևորելով հանրային պատասխանատվություն, մեկս մեկին պաշտպանելու, հանրային իմունիտետ ստեղծելու համար՝ ամեն քաղաքացի ակտիվ կերպով իր ներդրումը պետք է ունենա»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: