ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը բանակցություններ է վարում ամերիկյան «Մոդերնա» պատավստանյութը ձեռք բերելու ուղղությամբ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության թվերի աստիճանական աճ կա, առողջապահության նախարարը հայտնել է, որ աշնանը սպասվում է նոր ալիքի վտանգ: Նա չի բացառել, որ երկրում կա վիրուսի «Դելտա» շտամը, բայց այս պահի դրությամբ բացահայտված դեպքեր չեն գրանցվել, փոխանցում է Թերթ-ը:

«Իհարկե, Հայաստանում շրջանառվում է, որովհետև ունենք բաց սահմաններ և՛ Ռուսաստանի հետ, և՛ Վրաստանի հետ, որտեղ հայտնաբերված է դեպքեր կան»,-  նշել է նախարարը և տեղեկացրել նաև, որ առողջապահական համակարգը դեռևս շարունակում է լարված աշխատել: 

Հայաստանում վերջին 3 շաբաթվա ընթացքում գրանցվել է պատվաստում ստացածների կտրուկ աճ: Այս պահի դրությամբ ցուցանիշը ավելի քան 150 հազար պատվաստված քաղաքացու մասին է վկայում. «Հետաքրքիր գործիքակազմ ենք մտածել պատվաստմանը նպաստելու նպատակով. ուշադրությունն ավելի մշակութային ոլորտ ենք ուղղել: Շուտով պատաստվողները վիճակահանությամբ կունենան ներկայացումների, օպերայի, մշակութային միջոցառումների մասնակցության տոմսեր: Հանրային տեղեկատվությունը բարձրացնելու համար պետք է այսպիսի խրախուսական միջոցառումները տեղ գտնեն»,- ընդգծել է Ավանեսյանը:

Հայաստանում կատարվել է Քովիդ-19-ի դեմ ավելի քան 152.000 պատվաստում: Երկրում կա 3 տեսակի պատվաստանյութ՝ «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-V» և «Կորոնավակ»: 18-ից բարձր տարիքի անձինք ըստ ցանկության կարող են պատվաստվել այն պատվաստանյութով, որով կցանկանան. բանակցություններ են ընթանում ամերիկյան պատվաստանյութեր ձեռք բերելու ուղղությամբ, որոնց թվում է նաև Նուբար Աֆեյանի ղեկավարած ընկերության «Մոդերնա» պատվաստանյութը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: