ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների խոսնակները ստորագրել են Բաքվի հռչակագիրը

Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահները եռակողմ հանդիպման արդյունքներից հետո ստորագրել են Բաքվի հռչակագիրը, հաղորդում է Թերթ-ը՝ հղում կատարելով haqqin.az-ին: 

Տեղեկատվության համաձայն, հռչակագիրը ստորագրել են Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան, Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը և Պակիստանի Ազգային ժողովի նախագահ Ասադ Կայսերը:

Գաֆարովան նշել է, որ Բաքվի հռչակագիրը կնպաստի երեք երկրների ռազմավարական կապերի ամրապնդմանը:

Շենթոփը հայտարարել է, որ Բաքվի հռչակագիրը կնպաստի տարածաշրջանում անվտանգության ապահովմանը:  Այս փաստաթուղթը կարևոր դեր է ունենալու եռակողմ հարաբերությունների ինստիտուցիոնալացման տեսանկյունից, ասել է Շենթոփը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ստեղծվում է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների միջև համագործակցության եռակողմ հարթակ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: