ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 581,55 դրամ ԱՐԾԱԹ - 353,6 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 366,29 դրամ

Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել քաղաքական գործընթացները. դեսպան

Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել քաղաքական գործընթացները, որոնք պետք է լինեն արդարացի և չիրականացվեն ուժի կիրառմամբ կամ որևէ այլ ազդեցությամբ։ Այս մասին հուլիսի 28-ին Էրեբունու հնագիտական պեղումների ավարտման առիթով հրավիրված մամուլի ասուլիսում ասել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը, փոխանցում է News.am-ը: 

Նրա խոսքով՝ ներկա պահին Հայաստանի տարածքում՝ Գեղարքունիքի մարզում, ընթանում են մարտական գործողություններ։ «Բնականաբար, մենք մտովի զոհված զինվորների և նրանց ընտանիքների հետ ենք։ Մենք նաև հասկանում ենք, որ այդ ամենը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վատթարացման համատեքստում։ Այդ իրադարձությունները մտահոգություն են առաջացնում Ֆրանսիայում, քանի որ դրանք խախտում են հրադադարի ռեժիմը, ինչի պատճառով անվտանգային իրավիճակը Հայաստանի սահմաններին վատթարանում է։ Այս համատեքստում Ֆրանսիան կոչ է անում վերսկսել քաղաքական գործընթացները Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց այդ գործընթացը պետք է լինի արդարացի, և այն չպետք է իրականացվի ուժի կամ որևէ այլ ազդեցության ներգործությամբ։ Բնական է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կան շփումներ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, որոնք, առաջին հերթին, ուղղված են այն բանին, որպեսզի մենք կարողանանք  նպաստել իրավիճակի կայունացմանը»,- ընդգծել է դեսպանը։

Նա նաև նշել է, որ Ֆրանսիայի գլխավոր մտահոգությունը կապված է սահմանային իրավիճակի հետ։

Ջոնաթան Լաքոթը հավաստիացրել է, որ Ֆրանսիան չի մոռանում անցած տարվա նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության կետերի մասին, հատկապես գերիների վերադարձի մասով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
27.09.2021
17°  30° 
28.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: