ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 003,29 դրամ ԱՐԾԱԹ - 350,29 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 979,5 դրամ

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջանների 20 բազմազավակ ընտանիքների մարդասիրական օգնություն են տրամադրել

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները հասցեական մարդասիրական օգնություն են տրամադրել Լեռնային Ղարաբաղի Լաչինի շրջանի հեռավոր բնակավայրերի 20 բազմազավակ ընտանիքներին, փոխանցում է Այսօր-ը։

Մարդասիրական ակցիայի շրջանակներում ռուս խաղաղապահները 100 կմ երթ են կատարել Ստեփանակերտ քաղաքից դեպի Աղավնո գյուղ և Լաչինի շրջանի Լաչին քաղաքը, փոխանցել են խոհանոցային և պարենային հավաքածուներ բազմազավակ ընտանիքներին:

Ընթացիկ շաբաթ մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցները շուրջ 2.5 տոննա ընդհանուր քաշով մարդասիրական օգնություն են տրամադրել կյանքի համար առավել բարդ պայմաններում հայտնված ավելի քան 300 մարդու:

Ռուս զինծառայողներն անհատական  մոտեցում են ցուցաբերում շփման գծի մերձակայքում բնակվող քաղաքացիներին:

Հեռավոր բնակավայրերի բնակիչները պարբերաբար ապահովվում են առաջին անհրաժեշտության իրերով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
28.09.2021
17°  30° 
29.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: