ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կութի մուտքը փակ է, քանի որ հակառակորդի կողմից դեռ մայիսից կա որոշակի առաջխաղացում. Գեղարքունիքի մարզպետ

Փոխհրաձգություն տեղի է ունեցել գիշերը ու լուսադեմին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, փոխանցում է Այսօր։

«Դա տեղի է ունեցել այն դիրքի ուղղությամբ, որտեղ երեկ թեժ մարտեր էին ընթացել, մեկ վիրավոր ունենք, ուսի շրջանում է վիրավորումը, վիրահատել են, ամեն ինչ նորմալ է», - ասաց Սանոսյանը։

Մարզպետի խոսքով՝ այդ հատվածում ռուս խաղաղապահներ չկան։

Նա ասաց, թե ռուսական կողմի հետ բանակցություններից մանրամասներ չի կարող հայտնել, բայց կարող է ասել, որ որոշակի պրոցես եղել է ու կա։

«Թե հիմա ինչ փուլում են, չեմ կարող ասել», - նշեց Սանոսյանը։

Հարցին, թե ինչո՞ւ է փակ Կութ գյուղի մուտքը, Գեղարքունիքի մարզպետն ասաց, թե դա պայմանավորված է անվտանգության նկատառումներով։

«Կութի հարակից տարածքում հակառակորդի կողմից դեռ մայիսի 13-14-ից կա որոշակի առաջխաղացում, որոշում է կայացվել, որ այդպես վարվենք», - ասաց նա։

Գնել Սանոսյանի խոսքով՝ Սոթքի հանքի աշխատակիցներն ու տեխնիկայի որոշ մաս դուրս է բերվել ու հանքն այս պահին չի աշխատում։

Նա ասաց, թե բանակը հակառակորդին շատ արժանի պատասխան է տվել ու բնագծի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: