ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ-ին ուղղված Փաշինյանի առաջարկը քաղաքական բնույթ է կրում. Պետդումայի կոմիտեի ղեկավար

aysor.am

ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղակայելու վերաբերյալ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկն ունի քաղաքական բնույթ, այդ մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Անվտանգության նման հարցերն առավել հաճախ լուծվում են լուռ: Մամուլի ներկայությամբ, բաց տարածքներում հայտարարություններն արվում են այն ժամանակ, երբ անհրաժեշտ է վաստակել որոշ քաղաքական միավորներ, հաստատվել կառավարության մակարդակում, խորհրդարանում կամ ինչ-որ այլ տեղ», - ասել է Կալաշնիկովը «Ինտերֆաքս»-ին, փոխանցում է Aysor.am-ը:

Նա կարծում է, որ սկզբում Փաշինյանը կարող էր համապատասխան գաղափարները քննարկել սեփական մակարդակով:

«Չէ որ նա ՀԱՊԿ անդամ է, հասկանում է այս կազմակերպության անդամ երկրների դիրքորոշումները, մասնավորապես՝ Տաջիկստանում, հասկանում է, որ այժմ այնտեղ անհանգիստ է: Այս առումով դա պետք է արվի շատ կոկիկ», - նշել է կոմիտեի ղեկավարը:

Ըստ Կալաշնիկովի՝ «հարցը շատ բարդ է, լուրջ, առաջին հերթին այն պետք է լուծեն երեք առաջնորդներ՝ Պուտինը, Ալիևը և Փաշինյանը»:

«Եթե այն հանվում է առաջին հերթին հանրության առջև, ապա դրանից ավելի շատ քաղաքականության հոտ է գալիս», - ասել է Կալաշնիկովը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: