ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աշխատանք է տարվում եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ. Կրեմլում արձագանքել են Փաշինյանի առաջարկին

Sputnik.by

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքով ռուս սահմանապահներ տեղակայելու վերաբերյալ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկը, հայտարարել է, որ այժմ շփումներ են անցկացվում Երևանի և Բաքվի հետ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման համար, փոխանցում է Aysor.am-ը:

Ավելի վաղ Փաշինյանն առաջարկել էր ռուս սահմանապահների հենակետեր տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով:

«Ռուսաստանը շարունակում է շփումները Երևանի և Բաքվի հետ եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացումն ապահովելու համար», - ասել է Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Փաշինյանի խնդրանքը կատարելու պատրաստակամությունը մեկնաբանելու խնդրանքին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ «շփումները Երևանի հետ շարունակվում են». «Ես ավելացնելու ոչինչ չունեմ»:

Նա նշել է, որ Կրեմլում տեղյակ են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման մասին, «ռուսաստանցի ներկայացուցիչները մեծ ջանքեր են գործադրել հրադադարի ռեժիմը վերականգնելու համար»:

«Աշխատանքը շարունակվում է», - նշել է Պեսկովը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: