ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 099,19 դրամ ԱՐԾԱԹ - 372,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 714,56 դրամ

Մոսկվան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպերով

Պաշտոնական Մոսկվան լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում վերջերս տեղի ունեցած զինված միջադեպերով, որոնց հետևանքով մարդկային զոհեր են եղել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության տեղեկատվության և մամուլի բաժնի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Բիկանտովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս անհրաժեշտ աջակցություն ցույց տալ իրավիճակի նորմալացմանը: Բիկանտովը նաև ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

«Ցավոք, իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ: Կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք հղի են իրադրության վատթարացմամբ, և լուծել ծագող հարցերը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իրավիճակի նորմալացմանը հայ-ադրբեջանական սահմանագոտում ապաէսկալացման և սահմանագծման ու սահմանազատման համատեղ աշխատանքների անհապաղ գործարկման միջոցով: Մենք մտադիր ենք ակտիվորեն աշխատելու Ադրկովկասը կայունության, անվտանգության և բարգավաճման գոտի վերածելու ուղղությամբ՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության առաջնորդների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների տրամաբանության մեջ», - ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
20.09.2021
17°  30° 
21.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: