ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 099,19 դրամ ԱՐԾԱԹ - 372,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 714,56 դրամ

ԵԽԽՎ զեկուցողը՝ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին

ԵԽԽՎ զեկուցող Պոլ Գավանը, որը ներկայումս պատրաստում է «Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հումանիտար հետևանքների» մասին զեկույցը,   այսօր կոչ է արել երկու երկրների ղեկավարությանը՝ նվազեցնել և հարգել հրադադարի ռեժիմը սահմանային միջադեպերից հետո, որոնք վերջերս դարձան երեք հայ զինծառայողի և մեկ ադրբեջանցի զինծառայողի մահվան պատճառ: Այս մասին ասվում է ԵԽԽՎ կայքում։

«Դժբախտաբար, այս տարվա մայիսից հուլիս ամիսներին միջադեպերի կայուն աճ է գրանցվել, և դրանք նոր մակարդակի են հասել՝ ցավալի վնասվածքներով և մարդկային կորուստներով, ինչը ինձ շատ է հուզում։ Ինձ հետ կապ է հաստատվել երկու կողմերի կողմից, ինչը ցույց է տալիս, որ նրանք ցանկանում են խուսափել իրավիճակի վատթարացումից: Երկարամյա հումանիտար մտահոգությունները, որոնք ազդում են անհատների կյանքի վրա, սահմանի յուրաքանչյուր կողմում, չեն կարող լուծվել, եթե բռնությունը չդադարեցվի: Ես կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին պատասխանատվություն ցուցաբերել՝ խաղաղություն և հաշտություն կառուցելու համար։ Ուստի ես հույս ունեմ, որ երկու երկրներն էլ հետ կկանգնեն հետագա քայլերից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը: Մենք պետք է խուսափենք հակամարտության այս շարունակական ցիկլից», - ասել է Գավանը:

Պարոն Գավանը նպատակ ունի «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքների մասին» իր զեկույցը ներկայացնել Խորհրդարանական վեհաժողովին հաջորդ լիագումար նիստին (սեպտեմբերի 27 - հոկտեմբերի 1)։ Զեկույցի համար տեղեկություններ հավաքելու համար Գավանն արդեն եղել է Հայաստանում ու Ադրբեջանում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
20.09.2021
17°  30° 
21.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: