ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից և դադարեցնել բռնությունը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթրին Քլարկը կոչ է անում Ադրբեջանի զինված ուժերին անմիջապես հետ քաշվել Հայաստանի տարածքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Ադրբեջանի զինված ուժերը պետք է անմիջապես հետ քաշվեն Հայաստանի տարածքից և դադարեցնեն բռնությունը, որն արդեն բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել»,- նշել է ԱՄՆ կոնգրեսականը:

Նա հպարտությամբ է փաստել, որ կողմ է քվեարկել կոնգրեսական Ֆրենկ Փալոնի առաջարկած օրենսդրական փոփոխությանը, որը սահմանափակում է ԱՄՆ կողմից ռազմական օգնության տրամադրումը Ադրբեջանին:

Փաստաթուղթը, որին միացել էին թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական օրենսդիրներ,արձանագրում է, որ Ադրբեջանին հաջորդ տարի չի կարող գումար հատկացվել Միջազգային ռազմական կրթության ու վերապատրաստման, Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրերով: Այս երկու հոդվածներով նախորդ տարի Ադրբեջանը Վաշինգտոնից 1 մլն 600 հազար դոլար էր ստացել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: