«Խաղաղություն աշխարհին 2021» առցանց միջազգային երգչախմբային մրցույթի Գլխավոր մրցանակը Հայաստանինն է
Ամփոփվել են Վիեննայի հեղինակավոր՝ «Խաղաղություն աշխարհին 2021» միջազգային երգչախմբային մրցույթի (World Peace Choral Festival 2021) արդյունքները, որին հայ երգչախբերը փայլել և պատվով են ներկայացրել Հայաստանը՝ գրավելով առաջին հորիզոնականները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունից, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մրցույթի երկրորդ որոշիչ փուլում տարբեր կարգերում Գլխավոր մրցանակ շահած 14 երգչախմբերի մեջ ճանաչվեց լավագույնն ու բացարձակ հաղթող, որի շնորհիվ Grand Prix I տեղը շնորհվեց Հայաստանին:
Շնորհավորում ենք՝
- «Հովեր» պետական կամերային երգչախմբին և «ԱՐԱՐ» երգչախմբին՝ I փուլում յուրաքանչյուրն իր կարգում Ոսկե մեդալ շահելու առթիվ:
- «Գեղարդ» երգեցիկ խմբին և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին՝ I փուլում յուրաքանչյուրն իր կարգում Ոսկե մեդալ և Գլխավոր մրցանակ (Grand Prix) նվաճելու, ինչպես նաև՝ II փուլում լավագույնի տիտղոսի համար մրցելու իրավունքին արժանանալու առթիվ:
Շնորհավորում ենք մեր սիրելի դիրիժորներին՝ մրցույթի բազում տաղանդավոր և աշխարհահռչակ դիրիժորների շարքերում առանձնահատուկ տիտղոսներին արժանանալու համար.
I փուլում՝
- Սոնա Հովհաննիսյան, «Գերազանց դիրիժոր» (Excellent Conductor)
- Անահիտ Պապայան, «Գերազանց դիրիժոր» (Excellent Conductor) II փուլում՝
- Տիգրան Հեքեքյան, «Բացառիկ դիրիժոր» (Outstanding Conductor)
Տարածաշրջանում եզակի երկիր ենք՝ ունենալով հսկայական ուրույն երգչախմբային ժառանգություն և բացառիկ երգչախմբային մշակույթ:
Մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ և մշակութային հաղթանակներ մեր չքնաղ երգչախմբերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 51%
Քամի՝ 3,09 կմ/ժ