ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը նոտա է հանձնել Ռուսաստանի դեսպանատանը Ժիրինովսկու հայտարարությունների պատճառով

Фото: Олег Яковлев / РБК

Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել Ադրբեջանում ՌԴ գործերի ժամանակավոր լիազոր անձին երկրի մասին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու խոսքերի պատճատով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ժամանակավոր լիազոր անձի ուշադրության կենտրոնում է լուրջ մտահոգությունը և բողոքը՝ կապված ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու կանխակալ և վիրավորական հայտարարությունների հետ՝ ուղղված ադրբեջանական պետականությանն ու Ադբեջանի ղեկավարությանը հուլիսի 30-ին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում: Այդ երեսպաշտ փաստի կապակցությամբ հակառակ կողմից Ադրբեջանի ԱԳՆ նոտա է հանձնվել»,-ասված է հաղորդագրության մեջ, փոխանցում է News.am:

Նշենք, որ Ժիրինովսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է վերադառնա Ռուսական կայսրության և ԽՍՀՄ բոլոր տարածքներում: Իսկ որպեսզի «ռուսական զինվորները չզոհվեն Հարավային Կովկասում», Ժիրինովսկին կոչ է արել զրույցի հրավիրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ասել նրան դեմ առ դեմ. «Իլհամ, քո հայրը՝ Հեյդար Ալիևն, իմաստուն մարդ էր, ուստի, Իլհամ, դու կունենաս տարածք, որը ցանկանում ես, սակայն ոչ մի ռուս զինվորի ոչ մեկն իրավունք չի ունենա անգամ շեղ հայացքով նայել: Դու ինձ հասկացա՞ր, Իլհամ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    8 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: