ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանից եւ Արցախից հայ փախստականները դիմել են միջազգային հանրությանն ու ԵԽԽՎ-ին

Ադրբեջանից եւ ԼՂ-ից հայ փախստականների պաշտպանության հարցերով զբաղվող ՀԿ-ները դիմել են միջազգային հանրությանն ու ԵԽԽՎ-ին՝ կոչ անելով ճանաչել ԼՂ վերադարձի նրանց իրավունքը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Փախստականի ձայն» ՀԿ-ի նախագահ Օկսանա Մուսայելյանը:

«Կազմակերպությունները հիշեցնում են, որ Սումգայիթից, Գյանջայից, Բաքվից եւ Ադրբեջանի այլ քաղաքներից բռնի արտաքսման հետեւանքով մոտ 500 հազար հայ ստիպված է եղել լքել երկիրը 1988-1991թթ.: Հայ փախստականների մի մասը մեկնել է Եվրոպայի երկրներ, Ռուսաստան եւ ԱՄՆ:

2020 թ. ԼՂ-ում պատերազմի հետեւանքով Շուշիից եւ Հադրութից բոլոր հայերը ստիպված եղան լքել իրենց տունը: Բացի այդ, ռազմական գործողություններն ու դրա հետեւանքները նպաստեցին անվտանգության երաշխիքների ցանկացած միջոցի նկատմամբ անվստահությանը: Ստեղծված իրավիճակն ազդում է ԼՂ-ից միգրացիայի հոսքին, ինչը սպառնում է հայ բնակչության ոչնչացմամբ, որը դարերով ապրել է այդ տարածքներում:

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաեւ կոնֆլիկտի նախապատմությունը՝ սկսած այն պահից, երբ Ստալինը որոշեց ԼՂ-ն 1920-ին հանձնել Ադրբեջանին, ինչպես նաեւ Ղարաբաղի եւ Ադրբեջանի հայ բնակչության նկատմամբ կոշտ վերաբերմունքը, մենք կոչ ենք անում այդ կոնֆլիկտից բոլոր տուժածներին, կոնկրետ՝ Ադրբեջանից եւ ԼՂ-ից հայերին, թույլ ալ վերադառնալ ԼՂ-ում՝ Շուշի եւ Հադրութ, իրենց տները:

90-ականներին Սումգայիթում, Գյանջայում, Բաքվում եւ Ադրբեջանի այլ քաղաքներում զանգվածային կոտորածը, ԼՂ-ում 90-ականներին պատերազմը, 2016-ին եւ 2020-ին պատերազմը, ապա դրա հետեւանքները՝ կոշտ վերաբերմունքը, սպանությունները , բռնությունը, ռազմական եւ քաղաքացիական հանցագործությունները. այդ ամենը համատեղ համագոյակցության անհնարինության ապացույց է:

Մենք՝ Ադրբեջանից եւ ԼՂ-ից հայ փախստականներս, դիմում ենք միջազգային հանրությանը, որպեսզի վերադարձվի մեր հայրենիքում ապրելու մեր իրավունքը», - ասվում է դիմումի մեջ:

Refugee Voice, Advocacy and Rights Protection NGO - Chairperson Oksana Musaelyan (Armenia)

Փախստական կանանց միավորում, նախագահ՝ Ռուզաննա Ավագյան (Լեռնային Ղարաբաղ)

Հանուն արդարության փախստականների միավորում, Սնեժանա Թամրազյան (ԼՂ)

Մեր տունը Հայաստանն է, նախագահի օգնական ՝ Ռիմա Աբրահամյան (Հայաստան)

Memory Dignity Justice Association, Chairman Garen Bagdasarian (USA) 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    5 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: