ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հակոբ Արշակյանն ընտրվեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ

Օգոստոստի 3-ին ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի ընթացքում քննարկվեց ԱԺ նախագահի տեղակալների ընտրության հարցը: Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը ներկայացրեց խորհրդարանի նախագահի տեղակալի թեկնածու Հակոբ Արշակյանի կենսագրական տվյալներն ու գործունեությունը:

Հակոբ Արշակյանը, շնորհավորելով նորընտիր պատգամավորներին, շնորհակալություն հայտնեց խմբակցությանը՝ իր թեկնածությունն առաջադրելու համար:

«Խորհրդարանական գործունեության հիմնական տեսլականը դիտարկում եմ Կառավարության ծրագրերի բովանդակային սինքրոնացումը թե՛ իշխող ուժի նախընտրական ծրագրի, թե՛ Հայաստանի զարգացման հնարավորությունների ռազմավարության հետ»,- նշեց փոխխոսնակի թեկնածուն:

Հակոբ Արշակյանն ընդգծեց, որ վերոնշյալ տրամաբանության մեջ է դիտարկում նաև խորհրդարանական դիվանագիտության, միջազգային գործընկերության զարգացման հնարավորությունները:

Թեկնածուն պատասխանեց նաև պատգամավորների հարցերին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: