ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեղրիի նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Մխիթար Զաքարյանը կմնա կալանքի տակ

Մեղրիի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը կշարունակի մնալ կալանավորված, հայտնում է Թերթ-ը: 

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժել է Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանի բողոքը:

«Նիստի ընթացքում նայելով դատավորի աչքերին, պնդեցի, որ ինքն ի զորու չէ անկախ և անաչառ լինել ու արդար որոշում կայացնել Մխիթար Զաքարյանի գործով։

Դատավորը նայեց աչքերիս ու ասաց, որ ինքը բոլոր գործերով է անկախ ու անաչառ, որից հետո մերժեց վերաքննիչ բողոքը։

Մենք երկուսս էլ գիտենք, թե ով էր ճիշտ և ով դիմացինի աչքերին նայելով ստեց»,-գրել է Միխթար Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: