ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վահան Հունանյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար

ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հրամանով Վահան Հունանյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար: Այս մասին հայտնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը:


Վահան Հունանյանի կենսագրությունը.

Ծնվել է 1986թ․ նոյեմբերի 19-ին, Երևանում։

Կրթություն և վերապատրաստում` 

2004-2008թթ. ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետ, որակավորումը՝ ֆիզիկոս, բակալավր,


2011-2013թթ. ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն,
որակավորումը՝ եվրոպագետ, մագիստրոս,


2011-2012թթ․ ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոց, Դիվանագիտական կադրերի
պատրաստման դասընթաց,


2012թ․ Մեդիայի ու հաղորդակցության դասընթաց ճգնաժամային
կառավարման ոլորտում (Շպից),


2012թ․ Ռուսաստանի արդի արտաքին քաղաքականությունը․ հիմնական
միտումները ու գերակայությունները (Մոսկվա),


2019թ․ Կշիշտոֆ Սկուբիշևսկու անվան հետազոտական կրթաթոշակ ու եռամսյա
հետազոտական աշխատանքներ (Վարշավա):


Աշխատանքային գործունեություն`


2012-2013թթ. ՀՀ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության վարչության կցորդ,


2013-2017թթ. Թուրքմենստանում ՀՀ դեսպանության կցորդ, ապա` երրորդ
քարտուղար,


2017թ․ հոկտեմբեր-դեկտեմբեր ՀՀ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության
վարչության երրորդ քարտուղար,


2017-2018թթ․ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի
(ՖԱՍԹ) ցանցային համագործակցության պատասխանատու,


2018-2020թթ․ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հրավիրյալ դասախոս,


2018-2020թթ․ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար,


2020-2021թթ․ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական,


2021թ․ օգոստոսի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող
Արմեն Գրիգորյանի հրամանով նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար:

 

Պարգևներ՝
ՀՀ վարչապետի հուշամեդալ։

Օտար լեզուների իմացություն`
անգլերեն, ռուսերեն, լեհերեն։

Ընտանեկան կարգավիճակ՝
ամուսնացած չէ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: