ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անհրաժեշտության դեպքում Բելառուսում ոչ միայն ռազմակայան կլինի, այլ կտեղակայվեն ՌԴ բոլոր զինված ուժերը. Լուկաշենկո

NIKOLAI PETROV\TASS VIA GETTY IMAGES

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հստակեցրել է, թե որ դեպքում ռուսական զորքերը կարող են տեղակայվել երկրում:

«Անհրաժեշտության դեպքում այստեղ ոչ միայն ռազմակայան կլինի, այլ այստեղ կտեղակայվեն Ռուսաստանի Դաշնության բոլոր զինված ուժերը: Ինչ պայմանների դեպքում՝ նոր համաշխարհային պատերազմ սանձազերծելու վտանգի դեպքում», - ասել է Բելառուսի առաջնորդը, հայտնում է ԲԵԼՏԱ-ն: 

Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ ՆԱՏՕ-ի բազմաթիվ բազաներ գտնվում են ԵՄ-ում և արևմտամետ երկրներում, որոնցից մի քանիսը միջուկային զենք ունեն: Ըստ նախագահի՝ ամենափոքր սպառնալիքի դեպքում դրանք կբերվեն մարտական պատրաստության: Սակայն, երբ խոսքը վերաբերում է Բելառուսում ռուսական ռազմակայանների տեղակայմանը, Արևմուտքը նյարդայնանում է:

«Ինչո՞ւ եք այդքան անհանգստացած, որ այստեղ ռուսական բազա կունենանք: Դրա կարիքը չկա, ես և նախագահը (Վլադիմիր Պուտինը-խմբ.) վաղուց ենք որոշել», - ընդգծել է նախագահը:

Պետության ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այս փուլում ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Բելառուսի համար ձեռնտու չէ Բելառուսում ռուսական բազաների տեղակայումը, դրանում բացարձակապես ոչ մի իմաստ չկա: «Ռուսաստանը երբեք միջուկային մարտագլխիկներ չի տեղափոխի այստեղ. դրանք անմիջապես գնդակոծվելու են Լեհաստանի և Լիտվայի տարածքներից», - պարզաբանել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Բայց եթե անհրաժեշտ լինի, բոլոր զինված ուժերը կլինեն այստեղ, քանի որ Բելառուսը Ռուսաստանի համար օտար երկիր չէ, անկախ նրանից, թե ով է այստեղ նախագահը: Եվ օտար չի լինի», - համոզված է Բելառուսի առաջնորդը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    8 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: