ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 969,74 դրամ ԱՐԾԱԹ - 349,7 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 659,81 դրամ

«Թալիբանը» գերեվարված ամերիկյան ռազմական տեխնիկայի հասանելիություն կտա Ռուսաստանին և Չինաստանին. Թրամփ

Աֆղանստանից ԱՄՆ-ի անկազմակերպ դուրս գալու պատճառով Ռուսաստանն ու Չինաստանը կարող են հասանելիություն ստանալ ամերիկյան լքված տեխնիկային, որը ներկա պահին գտնվում է «Թալիբան» ծայրահեղական շարժման տիրապետության տակ: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ես մտադիր էի վերցնել բոլոր սարքավորումները:Մենք այնտեղ Blackhawk տեսակի ուղղաթիռներ ունենք, բոլորովին նոր, միլիարդավոր դոլարներ արժողությամբ, այժմ դրանց հասանելիություն կունենան Ռուսաստանն ու Չինաստանը»,- ասել է Թրամփը:

Բացի այդ, Թրամփը նաև հիմնավորել է ամերիկյան բոլոր սարքավորումները վերցնելու մտադրությունները նրանով, որ «գիտեր, որ կառավարական զորքերը չեն կռվելու»:

Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը Ջո Բայդենի ղեկավարությամբ Թրամփն անվանել է «ամենամեծ նվաստացումը»:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
18.01.2022
17°  30° 
19.01.2022
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: