ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 099,19 դրամ ԱՐԾԱԹ - 372,71 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 714,56 դրամ

Մեզ համար արդյունքը մեր երեխաներն են․ անհետ կորածների ծնողները՝ ԱԱԾ պետի հետ հանդիպման մասին

Ավարտվեց անհետ կորած զինծառայողների ծնողների հանդիպումը ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։

Ծնողները հայտնեցին, որ հանդիպման ընթացքում բողոքի ակցիան դադարեցնելու պայմանավորվածության են եկել՝ պայմանով, որ իրենք ԱԱԾ-ին փոխանցեն մինչ այս հավաքած բոլոր նյութերն ու տեղեկատվությունը՝ վերաբերող իրենց զավակներին, ինչից հետո ԱԱԾ-ն կտանի մասնագիտական աշխատանք, իսկ հանդիպումներն իրենց հետ պարբերական կլինեն։

«Տեղեկատվություն, նյութեր, ինչ որ տրամադրել ենք, էլի տրամադրելու ենք։ Ավելի խորացված հետախուզություն կարվի, պարբերաբար հանդիպումներ կունենանք, մեզ կզեկուցեն կատարված աշխատանքների մասին»,- ասաց հանդիպմանը մասնակցած ծնողներից մեկը։

Հիշեցնենք, որ մինչ Արմեն Աբազյանի հետ հանդիպումը, ծնողները լրագրողների հետ զրույցում հայտարարել էին, որ իրենց զավակների գտնվելու հավանական վայրի կամ կորած զինծառայողներին վերաբերող այլ հանգամանքների մասին հավաքագրված ինֆորմացիան տրամադրել են պետական գերատեսչություններին, սակայն ոչ մի գործնական քայլ դրան չի հաջորդել, հատկապես ՊՆ-ն անգործություն է դրսևորել։ Այժմ այդ նյութերը տրամադրվելու են ԱԱԾ-ին, գրում է Aysor-ը։

«Պաշտպանության նախարարությունը մինչ օրս ռազմական հետախուզություն չի արել, մեր երեխաների զոհվելու պայմանները չեն պարզվել, չգիտենք՝ ովքեր են զոհվել, ովքեր՝ ոչ կամ գուցե հավանական գերության մեջ են։ Որևէ աշխատանք չեն արել, չկա այդ ինֆորմացիան։ Ստիպված մենք ծնողներով ենք տեղեկատվություն հավաքել, անընդհատ փորձել ենք ներկայացնել։ Հիմա ամբողջացնելու ենք այդ տեղեկատվությունը, որպեսզի ԱԱԾ մասնագետներն էլ իրենց կողմից աշխատանքներ կատարեն»,- մանրամասնեց անայտ կորածի ծնողը։

Նա հավելեց, որ մինչև արդյունքներ չունենան, ոչնչից գոհ չեն լինելու, իսկ իրենց համար արդյունքն իրենց երեխաներն են։

ԱԱԾ տնօրենի հետ անհայտ կորած զինծառայողների ծնողների  հաջորդ հանդիպումը կկայանա, երբ նրանք ամբողջացնեն իրենց ձեռքի տակ եղած բոլոր փաստերն ու այդ մասին հայտնեն կառույցին։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
20.09.2021
17°  30° 
21.09.2021
Հարցում

Կցանկանա՞ք արձակուրդն անցկացնել Արցախում: