ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ-ի կողմից Հայաստանին զենքի մատակարարումը նրա ինքնիշխան իրավունքն է. Զախարովան պատասխանել է Ալիևին

Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի մատակարարումը նրա ինքնիշխան իրավունքն է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին: 

«Մենք շատ ենք կարդում և լսում այդ մասին, բայց ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք համապատասխան փոխհարաբերություններ ենք հաստատել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Տվյալ դեպքում, ռուսական կողմը հաշվի է առնում տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը», - ասել է Զախարովան:

Մարիա Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում հնարավորինս շուտ վերացնել հումանիտար դաշտում առկա բաժանարար գծերը, փոխանակել ռազմագերիներին` «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով և ականապատ դաշտերի քարտեզները ամբողջ ծավալով:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «CNN Turk» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հերթական սանձարձակ հայտարարություն էր արել, մեղադրելով Ռուսաստանին իր ռազմավարական դաշնակցին` Հայաստանին զենք մատակարարելու մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: